ԵՄ-ն շտապում է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքել
21/05/2014 16:25
Նմանատիպ
Եվրամիությունը տրամադրված Է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ Բրյուսելում բացելով Եվրահանձնաժողովի եւ Վրաստանի կառավարության համատեղ նիստը:
«Եվրամիությունը համակողմանի օժանդակություն ցույց կտա Վրաստանում քաղաքական, տնտեսական եւ դատական բարեփոխումների գործընթացին»,- խոստացել Է նա:
Եվրամիությունը մտադիր Է արդեն ամռանը Վրաստանի եւ Մոլդովայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են եվրոպական ապրանքների համար այս երկու պետությունների շուկաների լիակատար բացում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում