«ՅուԹԷյր»-ը հանվել է վաճառքի

«ՅուԹԷյր»-ը հանվել է վաճառքի

Ինչպես տեղեկացնում է  Փաստինֆոն՝ հղում կատարելով   ռուսական «Կոմերսանտ»-ին’ «ՅՈՒԹէյր» ավիաընկերությունը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում և առաջարկվել է այն ձեռք բերել «Աէրոֆլոտ»-ին: «ՅՈՒԹէյր»-ի պարտքն ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար:

2012թ-ին պարտքերի համար «ՅՈՒԹէյր»-ի դեմ սնանկության հայց էր հարուցվել «Ավիալիզինգ» ընկերության կողմից, սակայն «ՅՈՒԹէյր»-ին հաջողվեց խուսափել սնանկությունից: «Աէրոֆլոտը» ներգրավել է «Bain & Company» ամերիկյան խորհրդատվական ընկերությանը։

Հիշեցնենք, որ «ՅՈՒԹէյր»-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Երևան Ռուսաստանի հինգ կետերից, այդ թվում վերջերս սկսել է չվերթներ կատարել Մոսկվայից՝ գովազդելով աննախադեպ ցածր գներ: Գովազդում չէր նշվում, որ գները նշված են առանց կիրառվող տուրքերի: Մասնագետների գնահատականների համաձայն՝ «ՅՈՒԹէյր»-ի գները կրում են դեմպինգային բնույթ, իսկ գովազդը մոլորության մեջ է գցում սպառողներին և կրում անբարեխիղճ բնույթ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում