Իրանում Ֆարել Ուիլյամսի երկրպագուներին կալանավորել են Happy երգի տակ պարելու համար
Նմանատիպ
Իրանում կալանավորել են Ֆարել Ուիլյամսի մի խումբ իրանցի երկրպագուների Happy երգի թրիբյուտ-վիդեոյի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղական իշխանությունների կարծիքով՝ տեսահոլովակը վիրավորում Է հասարակական բարոյականությանը: Ըստ չհաստատված տվյալների՝ ընդամենը կալանավորվել Է տեսահոլովակի ստեղծմանը մասնակցած 13 մարդ:
Տեսահոլովակում երեք երիտասարդ եւ երեք աղջիկ՝ առանց գլխաշորերի, երգի հնչյունների ներքո պարում են Թեհրանի փողոցներում եւ տանիքներին: Իրանում կանանց արգելված Է ոչ մահմեդական հագուստ կրելը:
Կալանավորվածներին մայիսի 20-ին ցուցադրել Է պետական հեռուստատեսությունը: Երիտասարդներն ասել են, թե իրենք դերասաններ են, եւ հայտարարել են, որ տեսագրությունը պատրաստվել Է գեղարվեստական ֆիլմի հնարավոր մասնակցության համար: Աղջիկներից մեկը պատմել Է, թե իրենց խոստացել են չհրապարակել տեսահոլովակը եւ թե իրենց մոլորության մեջ են գցել:
Ֆարել Ուիլյամսը, ում Happy երգն այս տարի ներկայացվել Էր «Օսկար» մրցանակի, բողոք Է հայտնել կալանավորումների դեմ: «Շատ տխուր Է, երբ երիտասարդները կալանավորվում են իրենց ուրախությանը հաղորդակից դարձնելու փորձի համար»,- գրել Է արտիստն իր ֆեյսբուքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում