Ադրբեջանի հերթական թիրախը «Կարմիր խաչ»-ն է

Ադրբեջանի հերթական թիրախը  «Կարմիր խաչ»-ն է

Ադրբեջանի Քրեական օրենսգրքում պետական դավաճանության համար ազատազրկման առավելագույն պատժի ժամկետը 10-15 տարուց հասցվել է 12-20 տարվա: 

Օրեսնդրական փոփոխության առնչությամբ Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը լրագրողներին հայտնել է, որ փոփոխություններ են արվելու նաև «Պետական գաղտնիքի մասին» և «Հետախուզական և հակահետախուզական գործունեության մասին» օրենքներում:

Նրա խոսքով’ վերջերս ԶԼՄ-ները սենսացիոն տեղեկություններ են տարածում’ դրանք ուղղելով որոշակի շրջանակների, որպեսզի ազդեն Ադրբեջանում հասարակական կարծիքի վրա:

Նա խիստ քննադատության է ենթարկել Կարմի խաչի կազմակերպությանն այն բանի համար, որ մարդասիրական գործունեության անվան տակ այն Ադրբեջանում զբաղվում է լրտեսությամբ:

«Տեսեք, անգամ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն «Ազադլըգ» ռադիոկայանին մի բան է ասում, իսկ մյուս ԶԼՄ-ներին’ այլ բան: Դա ուղղված է այն բանին, որպեսզի Ադրբեջանին հակադրի Ռուսաստանին», -ասել է ադրբեջանցի պատգամավորը եւ հավելել, որ «Ադրբեջանում անհրաժեշտ է խստացնել պատիժը լրտեսության համար եւ ուժեղացնել դրա դեմ պայքարը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում