Ադրբեջանում զինվորը կրակել է իր վրա

Ադրբեջանում զինվորը կրակել է իր վրա

Ադրբեջանի զինված ուժերի ներքին զորքերի զինվորը կրակել է իր վրա:Դեպքը տեղի է ունեցել Սումգայիթում տեղակայված զորամասերից մեկում:

19-ամյա զինվոր Սադիգ Վալեհ օղլու Հագվերդիեւը վիրավորվել է իրեն ամրակցված զենքի կրակոցից: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Ս.Հագվերդիեւը զինծառայության է կանչվել Սաաթլըի շրջանից:

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ պաշտպանական բանակի սոտրաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը’ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հաղորդել է, որ այդ բախման ժամանակ վիրավորվել են ադրբեջանական բանակի ենթասպա Մուրադ Ասիֆ օղլու Մամեդովը, զիֆվորներ Թուրալ Էլդար օղլու Իսագովը եւ Մրզա Ասիֆ օղլու Միրզալին, որոնք տեղափոխվել են հոսպիտալ:

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում