ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները հանդիպել են

ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուի հետ: Ինչպես հաղորդում է  ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում իրադրությունը եւ փոխգործողության հեռանկարները, կարծիքն եր են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իրավիճակի վերաբերյալ:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ ռուս-թուրքական երկխոսության բարձր դինամիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում