Ռուսաստանը T-90C հարյուր տանկ է մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանը T-90C հարյուր տանկ է մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանն ավարտել Է Ադրբեջանին T-90C հարյուր տանկերից բաղկացած խմբաքանակի մատակարարումը, հնարավոր Է, նույն այդ ծավալի տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Բաքվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Կադեքս-2014» ցուցահանդեսի ընթացքում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայության (ՌՏՀՀԾ) փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը:

«Ամբողջ խմբաքանակը՝ հարյուր տանկ, արդեն ուղարկել ենք մոտ մեկ ամիս առաջ»,-ասել Է նա:

Բիրյուլինի խոսքով՝ իրականացված պարտավորագրից բացի, գոյություն ունի Բաքվին մոտավորապես նույն քանակությամբ T-90C տանկերի մատակարարման օպցիոն: «Բայց երկրորդ մասի վերաբերյալ առայժմ պարտավորագիր չկա»,-ճշտել Է ՌՏՀՀԾ-ի փոխղեկավարը:

Բիրյուլինը պարզաբանել Է, որ Մոսկվան եւ Բաքուն T-90C տանկերի խմբաքանակի մատակարարման համաձայնագիրը կնքել են 2011 թվականին: Նրա խոսքով՝ այդ զրահատեխնիկայի մատակարարումը պլանավորում Էր ավարտել փոքր-ինչ ավելի շուտ, սակայն ժամկետների տեղաշարժ Է եղել ոչ ռուսական կողմի մեղքով, այլ Ադրբեջանի կողմից վճարումների ուշացման պատճառով:

«Այսօրվա դրությամբ մենք բոլոր տանկերն ուղարկել ենք եւ ստացել բոլոր գումարները: Շարունակվում Է աշխատանքը Մի-171 եւ Մի-35 ուղղաթիռների շուրջ, բեռնում-ուղարկում ենք զրահափոխադրիչներ, թեթեւ հրազեն, ականանետներ, հաուբիցներ»,-հավելել Է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայության փոխտնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում