Գարիբաշվիլին չզիջեց իր դիրքերը Վրաստանի նախագահին

Գարիբաշվիլին չզիջեց իր դիրքերը  Վրաստանի նախագահին

Վրաստանի կառավարության վարչակազմում մայիսի 23-ին պաշտոնապես հավաստել են, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելու Է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Այդ մասին կառավարության դիվանատանն անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Շալվա Տադումաձեն:

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը ձևակերպվելու Է հունիսի 27-ին Բրյուսելում:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն Է հայտնել, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը պետք Է ստորագրի հանրապետության նախագահը: «Կարծում եմ, որ համաձայնագիրը պետք Է ստորագրի նախագահը, քանի որ այն վերաբերում Է ինչպես գործադիր, այնպես Էլ օրենսդիր ու դատական իշխանություններին: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե համաձայնագիրն ստորագրի պետության ղեկավարը, սակայն օրինական Է նաեւ այն, որ այն ստորագրի մեկ ուրիշ անձ»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Նա ընդգծել Է, թե «կարևոր Է, որ այն (համաձայնագիրը) ստորագրի Վրաստանը, ուստի ես չեմ վիճարկի, եթե որոշվի, որ այն պետք Է ստորագրի որեւԷ այլ օրինական անձ»: Մարգվելաշվիլիի խոսքով՝ երկրի համար «կարեւոր Է ստորագրելը, այլ ոչ թե այն, թե ով այն կստորագրի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում