Պուտինն ազդարարել է միաբևեռ աշխարհակարգի ավարտը

Պուտինն ազդարարել է միաբևեռ աշխարհակարգի ավարտը

Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 23-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

«Աշխարհն իրոք սրընթաց փոխվում Է: Մենք տեսնում ենք վիթխարի աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական, կառուցվածքային տեղաշարժեր: Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ: Այսօր դա ակներեւ Է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դեռեւս փորձում են գործել կոորդինատների սովորական համակարգում»,-ասել Է նախագահը:

Նա ընդգծել Է, որ դա հասկանում են նաեւ նրանք, ովքեր փորձում են պահպանել մենաշնորհը, խաղի իրենց կանոնները թելադրել քաղաքականության մեջ, առեւտրում, ֆինանսներում եւ պարտադրել մշակութային ու գործելակերպի ստանդարտներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում