Իրանում դատարանը որոշել է արգելափակել Instagram-ը
23/05/2014 18:53
Նմանատիպ
Իրանում դատարանը որոշել Է երկրի տարածքում արգելափակել Instagram-ի հավելվածը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իրանի Mehr News գործակալությանը: Վճիռը կայացվել Է ըստ մասնավոր հայցի: Մանրամասնություններ չեն նշվում:
Դատարանի որոշումը հանձնվել Է Իրանի կապի նախարարությանը: Ինչպես հայտնել Է Associated Press-ը, ներկայում իրանցի օգտատերերը դեռ ունեն հավելված մուտք գործելու հնարավորություն:
Instagram-ը հավելված Է լուսանկարների եւ տեսագրությունների փոխանակման համար, որն ստեղծվել Է 2010 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարել Է, որ հավելվածն ամսական ունի ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում