Պուտինը հիմարություն է համարել Արևմուտքի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացումը

Պուտինը հիմարություն է համարել Արևմուտքի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիմարություն է անվանել Արևմուտքի էներգետիկ կախվածության թուլացումը Ռուսաստանից: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:

«Ռուսաստանից Արևմուտքի էներգետիկ կախվածության թուլացման մասին խոսակցություններն, ըստ իս, կատարյալ հիմարություն են, քանի որ այդպիսի դեպքերում ոչ մի միակողմանի կախվածություն չի առաջանում: Դա միշտ փոխկախվածություն է, նշանակում է համաշխարհային տնտեսությունում և էներգետիկայի մեջ հուսալիության և կայունության ապահովում»,–նշել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքերով «բարձրագոչ հայտարարությունների և Ռուսաստանից կախվածության հայտարարությունների ֆոնին մեր էներգառեսուրսների մատակարարաման ծավալներն անընդհատ աճում են Եվրոպայում»:

Բացի այս Ռուսաստանի ղեկավարը կոչ է արել էներգետիկ բաղկացուցիչը զերծ պահել ավելորդ քաղաքականացումից, որը, Պուտինի խոսքերով, կհանգեցնի այդ ճյուղի պայթեցմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում