Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին

Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին

ԱՄՆ-ի նախագահ բարաք Օբաման Ուկրաինայի ժողովրդին շնորհավորել է պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման կապակցությամբ եւ հայտարարել, որ պատրաստ է աշխատել հաղթողների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Օբամայի գրավոր հայտարարության մեջ, որը հրատարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Բոլոր ամերիկացիների անունից ես շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին այն կապակցությամբ, որ նախագահական ընտրություններին մասնակցելու միջոցով նրանք հասան այն բանին, որ իրենց ձայները լսելի լինեն»,- նշվում է Օբամայի հայտարարության մեջ: «ԱՄՆ-ը տրամադրված է աշխատելու Ուկրաինայի հաջորդ նախագահի, ինչպես նաեւ դեմոկրատականորեն ընտրված խորհրդարանի հետ»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ այդ աշխատանքը նպատակամղված կլինի Ուկրաինայի այն ջանքերին աջակցելուն, որոնք «նպատակամղված են կարեւոր քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը»: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը «կշարունակի պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում