Ուորլիքը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահին

Ուորլիքը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ նախքան վերջինիս’ՀարավայինԿովկասի տարածաշրջան կատարելիք այցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: «Մեկնում եմ հանդիպելու ԵԱՀԿ գործող նախագահ նախագահ Դիդիե Բուրկհալտերին նախքան նրա այցելությունը Հարավային Կովկաս: Գնահատում եմ նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի տարածաշրջանային այցը կսկսվի հուլիսի 1-ից: Սկզբում Բուրկհալտերը կայցելի Վրաստան, այնուհետև արդեն Հայաստան ու Ադրբեջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում