Թուրք ընտրողները Էրդողանի փոխարեն ԱԶԿ առաջնորդի պաշտոնում տեսնում են Դավութօղլուին.

Թուրք ընտրողները Էրդողանի փոխարեն ԱԶԿ առաջնորդի պաշտոնում տեսնում են Դավութօղլուին.

Թուրքական հետազոտական MAK կենտրոնի անցկացրած հարցման համաձայն’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիր ընտրողները կուսակցության առաջնորդի պաշտոնում ցանկանում են տեսնել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, եթե վարչապետ եւ ԱԶԿ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Հարցումն անցկացվել է Թուրքիայի տարբեր շրջաններում 10440 մարդկանց հետ անմիջական զրույցի միջոցով: Ուշագրավ է, որ հարցման մասնակիցները Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին նշել են Դավութօղլուից հետո’ երկրորդ շարքում:

MAK հետազոտական կենտրոնի հարցումներով ԱԶԿ առաջնորդի պաշտոնում Ահմեդ Դավութօղլուին ցանկացել է տեսնել հարցվածների 19 տոկոսը, Աբդուլլահ Գյուլին’ 17 տոկոսը, փոխվարչապետ Բյուլենթ Արինչին’ 16 տոկոսը, Էրդողանի մանկական ընկեր Նուման Քուրթուլուշին’ 15 տոկոսը, տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմին’ 13 տոկոսը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքն Ֆիդանին’ 8 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում