Մայիսի 29-ին Աստանայում կքննարկվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը

Մայիսի  29-ին Աստանայում կքննարկվի Եվրասիական  տնտեսական  միությանը Հայաստանի  միանալու  հարցը

Մայիսի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի  ժամանակ  Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն  ուժի մեջ կմտնի 2015 թվականի  հունվարի 1-ին: Այս մասին տեղեկացնում  է  Կրեմլի  մամուլի ծառայությունը:

Պաշտոնական  հաղորդագրության  մեջ ասվում է, որ նշված երեք պետությունները  պարտավորություն են  ստանձնում  երաշխավորել  կամ ապահովել  ապրանքների, ծառայությունների, կապիտալների  և աշխատուժի ազատ  տեղաշարժը:Նրանցից  պահանջվում  է  իրականացնել  համաձայնեցված քաղաքականություն  տնտեսության  գլխավոր ճյուղերում՝ էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն  և այլն:

Աստանայում  նախատեսվում  է  նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ կապված պրակտիկ հարցերի քննարկում, մասնավորապես`կողմերը կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրման անդամների կազմի հետագա ընդլայնման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում