Այսուհետ լուսնի վրա գերարագ ինտերնետ կլինի

Այսուհետ լուսնի վրա գերարագ ինտերնետ կլինի

Մասսաչուսետի տեխնիկական ինստիտուտի գիտնականները, NASA-ի ինժեներների հետ միասին լազերային կապի նոր տեխնոլոգիա են ստեղծել, որը թույլ է տալիս տվյալների մեծ ծավալ փոխանցել հեռու տարածությունների վրա: Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Երկրի և Լուսնի միջը գերարագ ինտերնետ-կապ ստեղծել: Այդ մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները:

Lunar Laser Communication Demonstration (LLCD) համակարգի 30 օր տևած փորձարկումները հաջող ավարտ են ունեցել: Համակարգը նախատեսված է տիեզերագնացների հետ արագ կապ ապահովելուն: Այն ստեղծվել է անցած տարված տարվա աշնանը և շուտով կներկայացվի հանրությանը:

Լազերային նոր համակարգի փորձարկումների ժամանկ Երկրի և Լուսնի միջև (հեռավորությունը 384 633 կմ) հաջողվել է գերարագ կապ հաստատել: Տվյալների փոխանցման արագությունը կազմել է 19,44 մեգաբիտ վարկյան, իսկ ներբեռնումը՝ 622 մեգաբիտ վարկյան: Սա ցանկացած ռադիոկապից հազար անգամ ավելի մեծ արագություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում