Եվրամիությունը Ռուսաստանից էներգակախվածության նվազեցման համալիր պլան է մշակել

Եվրամիությունը Ռուսաստանից էներգակախվածության նվազեցման համալիր պլան է մշակել

Եվրամիությունը մշակել Է «ԵՄ-ի Էներգակախվածության կրճատման համալիր պլան», որը նպատակամղված Է տարանցման հետ կապված խնդիրների պատճառով մատակարարումների սահմանափակման ռիսկերի նվազեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը:

Հրատարակությունն ընդգծում Է, որ չնայած փաստաթղթի չեզոք անվանմանը, այն նախատեսում Է Էներգակախվածության նվազեցում միայն Ռուսաստանից:

Փաստաթղթի ենթադրած միջոցների թվում են գազի մատակարարումների ավելացում այլընտրական աղբյուրներից եւ ինտերկոնեկտորների արագ զարգացում, ինչը թույլ կտա գազն ազատ կերպով փոխադրել ԵՄ-ի ներսում: Բրյուսելում առավել գործուն միջոցը համարում են մինչեւ 2020 թվականն Էներգիայի սպառումը 20 տոկոսով կրճատելու նպատակի իրագործումը:

Եվրահանձնաժողովը նաեւ ուշադրություն Է դարձնում ռուսական նավթից եւ առանձնապես նավթամթերքներից կախվածությանը, թեեւ «այն առայժմ անմիջական սպառնալիք չի Էլ ներկայացնում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում