Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն անցնում Է ռուսաստանյան օրենսդրության

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն անցնում Է ռուսաստանյան օրենսդրության

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժամանակավոր կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինը դիմել է Ռուսաստանին օգնություն ցույց տալու խնդրանքով եւ հայտարարել Է, որ ԴԺՀ-ն անցնում Է ռուսաստանյան օրենսդրության: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է Համացանցում զետեղված նրա տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ նկատի առնելով բարդ իրադրությունը՝ Դոնեցկը կարող Է հայտնվել հումանիտար աղետի եզրին: «Ուստի մենք հարկադրված ենք դիմել ամբողջ ռուս ժողովրդին՝ հնարավոր ցանկացած օգնություն ցույց տալու խնդրանքով»,- ասել Է նա:

«Այդուհանդերձ եւ չնայած այն բանին, որ մենք շարունակում ենք կառուցել քաղաքացիական ինստիտուտներ, ես հայտարարում եմ, որ մենք անցնում ենք ռուսաստանյան օրենսդրությանը: Դա հարկադրական եւ անհետաձգելի միջոց Է»,- իր ուղերձում ասել Է Պուշիլինը:

Նախօրյակին Դոնեցկում տեղի Է ունեցել ուժայինների հատուկ գործողություն: Դոնեցկի օդանավակայանում ցերեկային մարտից հետո աշխարհազորայինների ուժերն ուկրաինական օդուժի հարվածների ներքո նահանջել Է քաղաքի խորքը: Ազգային գվարդիայի ջոկատներն սկսել են առաջ շարժվել դեպի քաղաքի կենտրոն: Աշխարհազորայինները նրանց ճանապարհը փակել են ավտոմեքենաներով: Այնուհետեւ սկսվել Է փոխհրաձգություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում