Վրաստանի ղեկավարությունը ողջունել Է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը

Վրաստանի ղեկավարությունը ողջունել Է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը

Վրաստանի ղեկավարությունը ողջունել Է մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունները, որոնց նախնական տվյալներով՝ առաջին իսկ փուլում հաղթում Է Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

«Մենք պաշտպանել ենք այդ ընտրությունները և ուրախ ենք, որ այդ ընտրությունները կայացել են: Դա նախադրյալ Է Ուկրաինայում և Եվրոպայում իրադրության նորմալացման համար»,- լրագրողներին հայտարարել Է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Ես ուկրաինացի ժողովրդին, առաջին հերթին, մաղթում եմ, որ երկրում լինի խաղաղություն և կայունություն»,- լրագրողներին ասել Է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում