Politics.am. Վատիկանյան դիվանագիտության վերադարձը

Politics.am. Վատիկանյան դիվանագիտության վերադարձը

Մայիսի 25-ի, պատարագից ոչ շատ առաջ, մի պատկեր երեւաց: Անհավանական ուժեղ պատկեր: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ճակատը հպել էր սառը բետոնե պատին, որն սկսած երկրորդ ինտիֆադայի ժամանակներից` 2000-ականներից, բաժանում է Իսրայելն ու Հորդանան գետի արեւմտյան ափը: Նա լուռ աղոթում էր, իսկ նրա հանգիստ դեմքը կարծես թե իր վրա էր կրում բոլոր պաղեստինցիների ցավը: Այս տպավորիչ ու միեւնույն ժամանակ քաղաքական ժեստը հենց այդպես էլ ընդունվեց բոլոր ներկաների կողմից:

Որոշ ժամանակ անց Բեթլեհեմի տոնական ծիսակատարությունից հետո Պապը հրավիրեց Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարներին` «Վատիկանում աղոթելու տան խաղաղության համար»: Այս աննախադեպ նախաձեռնությունը, որը գաղտնի կերպով պատրաստում էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, ինչ-որ մի վերջին հնարավորություն դարձավ ներկայիս «ավելի ու ավելի անտանելի դարձող իրավիճակից» դուրս գալու համար: Երկու երկրների ղեկավարները համաձայնեցին Հռոմ մեկնել հունիսի 6-ին:

Այսօր, երկար տարիների անհաջող բանակցություններից, «ճանապարհային քարտեզներից» եւ կողմերից ոչ մեկի` պայմանավորվածություններին չհետեւելուց հետո որեւէ երաշխիք չկա, որ նոր հանդիպումը որեւէ քաղաքական առաջընթացի կհանգեցնի (առավել եւս, որ Շիմոն Պերեսի նախագահության ժամկետն սպառվում է հուլիսին): Ինչ էլ որ լինի, այս հանդիպումը վկայում է, որ վատիկանյան քաղաքականությունը վերադառնում է միջազգային ասպարեզ: Պրոֆեսիոնալ դիվանագետ Պետրո Պարոլինի` պետքարտուղար նշանակվելն էլ հիանալիորեն համահունչ է նոր տրամաբանությանը: Չնայած կասկածից վեր է, որ հենց Ֆրանցիսկոսի անձն է մեծ դեր խաղում, ում համար դիվանագիտական ոլորտում ակտիվությունը բնութագրական է:

«Պապը գիտի, որ ինքը չունի դիվանագիտական իշխանություն»

Ի տարբերություն իր նախորդի, նա հաճախ է հանդիպում Սուրբ Աթոռում տարբեր դեսպանների եւ կապ է պահպանում նունցիաների (Պապի դիվանագիտական ներկայացուցիչներ) հետ ամբողջ աշխարհում: Իսկ այն արագությունը, որով նա հաստատվեց միջազգային ասպարեզում, նրան թույլ է տալիս նմանատիպ առաջարկ անել: «Միջազգային հարաբերություններում կամ էկոլոգիական ոլորտում նրան հաջողվեց իսկական առաջատար դառնալ մի քանի ամսվա ընթացքում», նշում է Վատիկանի թեմայով մասնագետ Իգնացիո Ինգրաոն:

Բայց եթե մի պահ վերանանք բառերից, արդյո՞ք Վատիկանը որեւէ միջոց ունի իր դիվանագատիական նկրտումներն ամրացնելու համար: «Պապը գիտե, որ ինքը դիվանագիտական իշխանություն չունի,- կիրակի օրը Բեթլեհեմում հայտարարել է նրա մամուլի քարտուղարը: -Այնուամենայնիվ, նա բարոյական հեղանակություն է, ով իր ձեւով, աղոթքի միջոցով կարող է երկու հակամարտող կողմերին հանդիպման հրավիրել:
Վատիկանի ուշ շրջանի պատմության մեջ մեծ տեղ է տրվում Հովհաննես Պողոս Երկրորդ Պապին եւ խորհրդային կայսրության ժամանակ Արեւելյան Եվրոպա կատարած նրա ճամփորդություններին: Հեռավոր անցյալում խորը հետք է թողել Ֆրանցիսկ Ասսիզեցին, ով 1219 թ. ուղեւորվել է ալ-Կամիլ սուլթանի մոտ` փորձելով կանգնեցնել քրիստոնյաների ու մուսուլմանների պատերազմն ու նրան կաթոլիկ հավատքի բերել: Ինչ էլ որ լինի, այսօրինակ հարցերում Պապը հազվադեպ է առաջին պլանում հայտնվել: Սովորաբար միջնորդի դեր են խաղում հայտնի գործիչներ կամ էլ եկեղեցու կողմից ճանաչված կազմակերպություններ:

Քաղաքական հայտարարություններ

Ֆրանցիսկոսն ակնհայտորեն այլ ռազմավարություն է որդեգրել: Աշխարհաքաղաքական մրցասպարեզում նրա առաջին քայլը 2013-ին ֆրանսիացիների ու ամերիկացիների կողմից նախաձեռնած Սիրիայում ռազմական գործողությունների կտրուկ քննադատությունն էր: Սեպտեմբերին Պապը որոշեց ուղղակիորեն դիմել G20 երկրների ղեկավարներին, ովքեր գագաթնաժողովի էին մասնակցում Սանտկ-Պետերբուրգում: Ռուսաստանի նախագահին հասցեագրված ուղերձում Ֆրանցիսկը գրել էր. «Ես անկեղծ կոչով դիմում եմ բոլոր ղեկավարներին. միջոցներ գտնել հակամարտությունները լուծելու համար եւ հրաժարվել ռազմական դատարկ լուծումից»: Վերջում նա հույս էր հայտնում, որ «այդ մտքերը նշանակալի հոգեւոր ներդրում կունենան» հանդիպման արդյունքների վրա:

Սեպտեմբերի սկզբին տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում արձագանքնեցին Սիրիայում խաղաղության համար աղոթելու նրա կոչին: Վատիկանում ողջունեցին ռազմական հարվածների կասեցումն ու հասկացրին, որ Պապի ուղերձը եւս կարող էր իր դերը խաղալ: Ցանկացած առիթով, լինի դա դեսպանների հետ հանդիպում թե հաղորդագրություն Twitter-ում, Ֆրանցիսկոսն անփոփոխ կերպով բոլորին կոչ է անում երկխոսության եւ խաղաղ լուծման: Նա կրկին հաստատեց այդ դիրքորոշումը շաբաթ օրը Հորդանանում, Սուրբ Հող այցելության առաջին օրը:

Ըստ Պապի խոսքերի, իր ճամփորդությունը պետք է «մաքուր կրոնական» բնույթի լիներ, սակայն այն միանգամից քաղաքական հայտարարությունների ու ժեստերի հերթափոխ դարձավ: Ամմանում առաջին քայլերի հետ Պապը նորից կրկնեց Սիրիայում «խաղաղություն հաստատելու անփոփոխ կոչը», եւ նշեց, որ Սիրիան «դատարկվում է երկարատեւ պատերազմի պատճառով»: Նրա խոսքով, «երկխոսությունը, զսպվածությունն ու քաղաքական որոշումը փնտրելը հակամարտությունից դուրս գալու բանալին են»: Ինչ վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, ապա Պապը հատկապես ընդգծեց հետեւյալ փաստը. «Պետք է վճռականորեն շարժվել դեպի խաղաղություն, անգամ եթե յուրաքանչյուրն ստիպված լինեն մի բան զոհաբերել»:

Պապը քննադատում է «զենքի անօրինական առեւտուրը»

Հորդանանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պապը կոչ արեց միջազգային հանրությանը թագավորությանը միայնակ չթողնել սիրիացի փախստականների զանգվածային ներհոսքի ձեւավորած «չափազանց հումանիտար իրավիճակի» հետ:
Բացի այդ, Հորդանանում Պապը քննադատեց «զենքի անօրինական առեւտուրը», որը սնում է հակամարտությունները, այդ թվում եւ պատերազմը Սիրիայում:

Պապի բոլոր այս խաղաղարարական հայտարարությունները ստվերեցին նրա կրոնական հանդիպումները: Պապի` Կոստանդնուպոլսի պատրիարքի հետ Սուրբ գերեզմանի մոտ ուղեւորության գլխավոր պաշտոնական իրադարձությունը համարվող աղթոքից հետո կրկին հնչեց քրիստոնյաների` հակառակ «ողբերգական տարաձայնություններին»` «միասնականության ուղով» շարժվելու անհրաժեշտության մասին: Այս հարցը նույնպես հնարավորություն կտա Պապին` դիվանագիտական տաղանդ ցուցաբերելու:

Սթերֆանի Լե Բար
Le Monde, Ֆրանսիա

Թարգմանությունը՝ Politics.am


Հետևեք մեզ նաև Telegram-ում