Աբխազիայում ժողովուրդը գրոհում է նախագահական շենքը
27/05/2014 20:32
Նմանատիպ
Աբխազիայի մայրաքաղաք Սուխում անցկացվող հանրահավաքը վերածվել է զանգվածային անկարգությունների: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ընդդիմության կողմնակիցների հսկա բանակը գրոհել է նախագահ Ալեքսանդր Անկվաբի նստավայրը: Լուրեր կան, որ նրանց մի մասը արդեն շենքի ներսում է:
Նշենք, որ Աբխազիայի բնակչությունը բողոքում է իշխանությունների սոցիալժտնտեսական քաղաքականության դեմ: Այսօրվա ցույցին հավաքվել են ավելի քան 10 հազար քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում