«Լեռնային Ղարաբաղը զանգվածային հանգիստ փնտրողների համար չէ». Le Dauphiné Libéré-ի անդրադարձը
Նմանատիպ
karabakh-open.info-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին ֆրանսիական Le Dauphiné Libéré օրաթերթում լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ, արձակուրդների ուղղություն» վերնագրով հոդվածը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Արցախի զբոսաշրջային ներուժին եւ, մասնավորապես, նշվում, որ անկախացումից ավելի քան քսան տարի անց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով.
«Երկիրը, որ գտնվում է Հայաստանի եւ իր նախկին գաղութատեր Ադրբեջանի միջեւ, կարողացել է ստեղծել ժողովրդավարական կառույցներ, որոնք խստորեն տարբերվում են Ադրբեջանի բռնատիրական եւ ճնշող կառավարման համակարգից»:
Հոդվածում ասվում է, որ այսօր, չնայած նրան, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է արտաքին աշխարհի հետ շփվելու համար.
«Լեռնային Ղարաբաղը զանգվածային հանգիստ փնտրողների համար չէ : Այնտեղ չկա ծով, հանգստի համար նախատեսված ճամբարներ, պարային ակումբներ, բայց կան անծայրածիր լեռներ և հնադարյա եկեղեցիներ: Նրանք, ովքեր ցանկանում են կտրվել իրենց առօրյայից, կարող են այցելել Հարավային Կովկասի այս փոքրիկ հանրապետությունը իր ինքնատիպ մշակույթով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում