Աբխազիայի նախագահը ջանում Է կանխել իրադարձությունների ծավալումը

Աբխազիայի նախագահը ջանում Է կանխել իրադարձությունների ծավալումը

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի հանրապետությունում իրադարձությունները ծավալվեն օրինական հունով, «այլ ճանապարհ պարզապես չկա», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աբխազիայում ընդդիմությունը պահանջում է նախագահի պաշտոնաթողությունը եւ իշխանության համակարգի բարեփոխում: Մայիսի 27-ի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները հսկողություն են հաստատել վարչակազմի շենքի նկատմամբ եւ հայտարարել, որ իրենց ձեռքն են վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարումը:

«Ես ոչ մի տեղ չեմ մեկնել: Գտնվում եմ Աբխազիայում: Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում ենք իրադարձությունների զարգացման տարբերակներ: Իմ եւ գործընկերներիս գործողությունների նպատակը մեկն է եղել՝ թույլ չտալ իրադարձությունների զարգացում այնպիսի սցենարով, որն անուղղելի կլիներ մեր երկրի համար»,- ասել է Անկվաբը:

Նա պատմել է, որ ընդդիմության հանրահավաքից հետո բանակցություններ են անցկացվել նրա համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրադրության նորմալացման ուղիները: Մասնավորապես, նրա խոսքով, առաջադրվել են նախագահի, նախարարների կաբինետի, գլխավոր դատախազի եւ Տկվարչելիի ու Գալիի շրջանների ղեկավարների պաշտոնաթողության կտրական պահանջներ: Այդ հարցերի շուրջ դռնփակ քննարկում անցկացնելու խնդրանքին ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչները լքել են բանակցությունները եւ վերադարձել իրենց կողմնակիցների մոտ, ինչից հե? ?ո սկսվել է վարչակազմի շենքի գրավումը, հայտնել է Անկվաբը:

Նա ընդգծել է, որ «ուժայինները հավատարիմ են պետությանը եւ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ կայունացնելու իրադրությունը»: «Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի իրադարձությունները ծավալվեն օրինական հունով: Ես վստահ եմ, որ այլ ճանապարհ պարզապես չկա»,- ասել է Աբխազիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում