Ուկրաինայից հրեաների ներգաղթն Իսրայել ավելացել Է 2,5 անգամ

Ուկրաինայից հրեաների ներգաղթն Իսրայել ավելացել Է 2,5 անգամ

Ուկրաինայից հրեաների ներգաղթն Իսրայել 2014 թվականի առաջին չորս ամիսներին, երբ երկիրը մտավ արյունահեղ երկպառակության ժամանակաշրջան, ավելացել Է գրեթե երկուսուկես անգամ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են իսրայելական «Սոխնուտ» գործակալության տվյալները՝ կիսապետական կազմակերպություն, որը ղեկավարում Է հրեաների հայրենադարձության եւ սփյուռքի հետ կապերի հարցերը:

Հունվարից մինչեւ ապրիլ «Սոխնուտի» աջակցությամբ մշտական բնակության համար Իսրայել Է տեղափոխվել ուկրաինացի 762 հրեա՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 315-ի համեմատությամբ:

«Հրեական գործակալության («Սոխնուտ») ներկայացուցիչները նաեւ նշել են այն մարդկանց թվի դրամատիկ աճը, որոնք սկսել են «ալիի» (ներգաղթ Իսրայել) գործընթացը, ինչպես նաեւ նրանց, ովքեր Հրեական գործակալությանն են դիմել խորհրդի եւ ալիի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար»,-ասված Է «Սոխնուտի» հաղորդագրության մեջ, որի շուրջ 90 ներկայացուցիչներ են աշխատում Ուկրաինայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում