Սաակաշվիլու թիմն աշխատում է Ուկրաինայում

Սաակաշվիլու թիմն աշխատում է Ուկրաինայում

«Այսօր, երբ Ուկրաինայի ժողովուրդը միասնաբար ընտրել է քաղաքակրթության արևմտյան կուրսը, ամբողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունի Ուկրաինայում բարեփոխումների իրականացումը»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքերով վերջին մեկ տասնամյակի ընթացքում Վրաստանն աճեցրել է երիտասարդ ռեֆորմիստների մի ամբողջ սերունդ, որը կոչված է իր փորձով կիսվելու ուկրաինական նոր կառավարությանհետ՝ նոր Ուկրաինա կառուցելու հարցում:

«Սակայն ես չեմ պատրաստվում ձևական պաշտոն զբաղեցնել: Մեր թիմը, տասնայակ վրացի ռեֆորմիստներ արդեն իսկ աշխատում են Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում:Մենք արդեն աշխատում ենք կառավարության հետ միասնական հասարակական ռեգիստր, էլեկտորնային ռեգիստրներ և արդարադատության տներ ստեղծելու վերաբերյալ: Մենք արդես սկսել ենք աշխատել Կիևի նորընտիր քաղաքապետի և Ուկրաինայի շրջանային լիդերների հետ: Ուկրաինական ռեֆորմների իրականացումը նշանակում է տարածաշրջանում ազատության մեծ հաղթանակ: Իսկ դա կենսական կարևորություն ունի Վրաստանի համար»,- Վրաստանի նախկին նախագահի խոսքերն է մեջբերում Apsny.ge կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում