«Դիվերսիայի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է. հայկական կողմը համարժեք պատասխան է տվել». Սեյրան Օհանյան

«Դիվերսիայի   նախաձեռնողն  ադրբեջանական  կողմն  է. հայկական  կողմը  համարժեք պատասխան  է  տվել». Սեյրան Օհանյան

Այսօր Սարդարապատի  հուշահամալիրում  ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում  վստահեցրեց, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողության նախաձեռնողն  ադրբեջանական  կողմն  է  և, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել.

«Ունենալով  զոհեր և վիրավորներ, հակառակորդը հետ է  քաշվել, ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և  վիրավորներ»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ  մայիսի 28-ը նաև  Ադրբեջանում  է  տոնական օր:

Ավելի վաղ Times.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 28-ի գիշերը ադրբեջանական բանակի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է հատել արցախա-ադրբեջանական սահմանը և ներթափանցել Հադրութի շրջան՝ դիվերսիա  իրականացնելու նպատակով:Սակայն, դիվերսիոն փորձը  կանխվել  է և  ոչնչացվել  ադրբեջանական  բանակի  մոտ 5 դիվերսանտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում