«Այստեղ որևէ կրիմինալ բան չեմ տեսնում». Վոլինկինը ռուսական տանկերի վաճառքի մասին
28/05/2014 17:51
Նմանատիպ
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը դժկամությամբ ընդունեց լրագրողների Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքը մեկնաբանելու պահանջը.
«Այս թեմայով խոսել ենք արդեն, ինչո՞ւ եք նորից հարցնում: Սա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա: Պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որևէ կրիմինալ բան չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա, կոմերցիոն գործարք է: Հայաստանի հետ էլ ռազմատեխնիկական հարաբերություններ կան, զենքի վաճառք, առանձնահատուկ ոչինչ չկա»,-ասաց Վոլինկինը:
Դիտարկմանը, թե մասշտաբներն անհամեմատելի են, դեսպանն արձագանքեց.
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մասշտաբները բավարար են և բավականին լավը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում