Թուրքիայի էկոնոմիկան առողջ չէ. անգլիական մամուլ

Թուրքիայի էկոնոմիկան առողջ չէ. անգլիական մամուլ

Անգլիական Financial Times թերթը հրապարակել է Թուրքիայի էկոնոմիկայի վերջին դրության վերաբերյալ աշխարհի առաջատար համալսարանների շարքում գտնվող ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության ծագումով հայ պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի գնահատականները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը հայտնում է, որ Թուրքիայում ծնված հայտնի տնտեսագետի կարծիքով, թուրքական տնտեսություն ն առողջ զարգացում չի ապրում:

Աճեմօղլուն ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ Ստամբուլի եւ Անկարայի տարածաշրջաններում արտահանմանն ուղղված ժամանակակից ընկերությունների առկայության հետ, ինչպես նույն տարածաշրջաններում, այնպես էլ Թուրքիայի մնացած շրջաններում աշխատանքի անվտանգության եւ վարձատրության ցածր մակարդակով ընկերություններ են գործում, որոնք տնտեսության զարգացում չեն ապահովում:

Թերթը մեջբերել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տվյալները, որոնց համաձայն’ վերջին 10 տարում Թուրքիայի արտահանման մեջ 4 տոկոս անկում է գրանցվել:

Թերթը նշում է, որ Թուրքիայում բավարար ներդրումներ չեն արվում բարձր տեխնոլոգիաներով արտադրություններ կազմակերպելու համար: Բացի այդ, նվազ իրավական անկախությունը խորացնում է միջին եկամտի հարցում դժվար կացությունը:

Թերթի հետ զրույցում պրոֆեսոր Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության ապագայի հարցում լավատեսություն չի հայտնել, ինչը նա պայմանավորել է այդ երկրում իրավունքի անկախության թուլությամբ եւ նոր տեխնոլագիաների նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում