Ուկրաինան Ռուսաստանից գազ չի գնի դրա բարձր գնի պատճառով. Պորոշենկո

Ուկրաինան Ռուսաստանից գազ չի գնի դրա բարձր գնի պատճառով. Պորոշենկո

Ուկրաինան ռուսական գազ չի գնի դրա բարձր գնի պատճառով: Ինչպես հայտարարել Է օլիգարխ Պյոտր Պորոշենկոն, որը հաղթել Է երկրի նախագահական ընտրություններում, դրա փոխարեն Կիեւը հույս ունի ռեւերսային մատակարարումներ ապահովել Եվրոպայից եւ հեղուկացված բնական գազ ստանալ ԱՄՆ-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը ցանկանում Է Ուկրաինային գազը վաճառել հազար խորանարդ մետրը 500 դոլար գնով: Լավ, բայց Ուկրաինան այդ գազը չի գնի, դա նրան հարկավոր չԷ»,-նրա խոսքը մեջբերել են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Պորոշենկոն գերմանական Bild թերթին տված հարցազրույցում հայտարարարել Է, որ ուղղակի երկխոսություն Է փնտրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նպատակ ունենալով կայունացնել իրադրությունն Ուկրաինայում: «Ես, անտարակույս, ցանկանում եմ խոսել Պուտինի հետ եւ երկխոսություն վարել իրադրության կարգավորման նպատակով»,-ասել Է նա:

Պորոշենկոն «ոչ մի կասկած չունի», որ Ռուսաստանի նախագահն անջատականների վրա «ուղղակի ազդեցության» ճանապարհով կարող Է դադարեցնել մարտերն Ուկրաինայի արեւելքում: Ուստի ուկրաինացի քաղաքական գործիչն անհրաժեշտ Է համարում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը Արեւմուտքի կողմից նոր պատժամիջոցների սահմանման ուղիով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում