Թուրքիայի իշխող կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Նեւշեհիրի շրջանային բաժանմունքի ղեկավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել եւ դուրս եկել իշխող կուսակցության շարքերից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
ԱԶԿ-ի Նեւշեհիրի շրջանային բաժանմունքի ղեկավար Քյազըմ Սունարն իր գլխավորած բաժանմունքի ղեկավար կազմի կողմից նման քայլ կատարելու իրական պատճառը չի հայտնել: Նա ասել է, որ զանգվածային հրաժարականի վերաբերյալ խորհրդակցել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի հետ եւ կուսակցությունից վերջնականորեն դուրս գալու որոշում ընդունել: Սունարը նշել է, որ 2009թ.-ից գլխավորում է ԱԶԿ-ի Նեւշեհիրի բաժանմունքը եւ իր ամբողջ գործունեության ընթացքում աշխատանքի մեջ որեւէ թերացում չի ունեցել: ԱԶԿ-ի գործիչը նաեւ նշել է, որ չնայած դուրս է եկել կուսակցությունից, սակայն, կուսակցության գործը շարունակելու է իր ամբողջ կյանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում