Բարոնուհի Քերոլայն Քոքսը դարձյալ Արցախում է

Բարոնուհի Քերոլայն Քոքսը դարձյալ  Արցախում  է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը՝ այն համարելով անկեղծ բարեկամության ու մարդասիրության դրսեւորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում