Անկվաբը ընդդիմության հետ հանդիպելու համար սպասում Է Մոսկվայի միջնորդներիn

Անկվաբը ընդդիմության հետ հանդիպելու համար սպասում Է Մոսկվայի միջնորդներիn

Ընդդիմության հետ Մոսկվայի միջնորդությամբ բանակցություններն ակտիվորեն են ընթանում, բոլորը շահագրգռված են կանխելու ճգնաժամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հայտարարել Է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:

«Որոշվել են միջնորդները, երեկ նրանք արդեն հանդիպել են (ընդդիմության հետ), եւ մենք սպասում ենք այդ հանդիպումները շարունակելու ազդանշանին»,-հայտարարել Է Անկվաբը Կոմերսանտ FM ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ես նրանց հետ մեկ անգամ չԷ, որ հանդիպել եմ: Ռաշիդ Գումարովիչն (Նուրգալիեւ) այստեղ Է, նա շարունակում Է աշխատել, նա հանդիպումներ Է ունենում ընդդիմության ներկայացուցիչների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, ուժայինների հետ եւ շատ մեծ աշխատանք կատարում: Վլադիսլավ Յուրեւիչը (Սուրկով) նույնպես մեկ անգամ չԷ, որ հանդիպում Է ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բոլորը տրամադրված են գործել այնպես, որ իրադրությունը չվերածվի քաոսի»,-հայտարարել Է Ալեքսանդր Անկվաբը:

Մինչդեռ, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Աբխազիայի ընդդիմադիրների առաջնորդ, հանրապետության նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, իրենց գլխավոր պահանջը նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականն Է: «Նախագահի հրաժարական՝ առաջին հերթին: Իսկ մնացած ամեն ինչ շղթայի օղակներն են»,-նշել Է նա:

Դրա հետ մեկտեղ Խաջիմբան, որը նախօրյակին ընտրվել Է ընդդդիմադիր «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդի» ղեկավար, ընդգծել Է, որ ներկայիս իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում Է: «Առայժմ խոսակցությունը, ինչպես ասվում Է, շարունակվում Է: Թե ինչ արդյունք կլինի, ցույց կտա ժամանակը»,-ասել Է նա:

Խաջիմբայի խոսքով՝ այժմ հանրապետությունում իրադրությունը նորմալ Է: «Իրադրությունը հանգիստ Է, ոչ մի Էքսցես»,-ասել Է նա:

Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանը որոշում է ընդունել հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին եւ առաջարկել է Աբխազիայի նախագահին կամավոր վայր դնել լիազորությունները: Բացի «ժամանակավոր խորհրդից», աբխազական ընդդիմությունը մտադիր է երկու օրվա ընթացքում կազմել ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք Անկվաբի հրաժարականի դեպքում կանցկացվեն երեք ամսվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում