Ալիևի սադրանքները հարուցել են պետդեպարտամենտի զայրույթը

Ալիևի սադրանքները հարուցել են պետդեպարտամենտի զայրույթը

Ադրբեջանական իշխանությունների սադրիչ հռետորաբանությունն ու հայտարարությունները խիստ քննադատության են արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտում: ԱՄՆ պետդեպարտամենտի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հարց է հնչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության առնչությամբ, որում նա «մութ ճակատագիր» է կանխորոշել Հայաստանի համար, եթե վերջինս «չհեռանա» Լեռնային Ղարաբաղից: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին, պատասխանելով այդ հարցին, նշել է, որ ամպագոռգոռ հռետորաբանությունն ու հայտարարությունները, որոնք չեն համընկնում ԱՄՆ սկզբունքներին, մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում և վնասում են խաղաղության գործընթացին:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ’ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերին աջակցելու մեր առաքելությանը: 2009-ից մինչև 2013 թվականը Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների համատեղ հայտարարաությունները հստակեցրին, որ տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսնիկյան եզրափակիչ ակտերի հիմնարար սկզբունքների վրա’ մասնավորապես հարգելով ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքնե րը: Այսպիսով մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղություն կբերի տարածաշրջանի ժողովրդներին»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում