Օլանդը պատրաստակամ է ընդունելու Սարգսյանին և Ալիևին

Օլանդը պատրաստակամ է ընդունելու Սարգսյանին և Ալիևին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան նպատակ է ունեցել ադրբեջանական կողմին ներկայացնելու Ֆրանսիայի նոր համանախագահ Պիեր Անդիոյին: Վերջինս ներկա համանախագահ Ժակ Ֆորին կուղեկցի իր բոլոր այցերի ընթացքում մինչև հունիսի կեսերը, երբ արդեն պաշտոնապես կփոխարինի նրան այս պաշտոնում: Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:Նա նշել է, որ Պիեր Անդիոյին ճանաչում է արդեն 20 տարի: «Երբ ես դիվանագիտական պաշտոն էի զբաղեցնում Չինաստանում, նա իմ փոխարինողն էր: Այնուհետև նա աշխատել է Մոսկվայում, դեսպան է եղել Տաջիկստանում և Մոլդովայում: Այդ իսկ պատճառով նա լավ ծանոթ է նախկին խորհրդային պետություններին»,- ասել է Մոնյեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը’ նա կարևորել է հստակ քայլերի ձեռնարկումը խնդրի կարգավորման նպատակով: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը դրականորեն կազդի տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա: Նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրատակամություն է հայտնել Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին’ ՄԽ համանախագահների հետ միասին: Սակայն այս առաջարկը պետք է ընդունվի նախագահների կողմից: Օլանդը ներկայացրել է կողմերին հստակ առաջարկներ խաղաղության հասնելու վերաբերյալ, նախագահները կարող են դրանք քննարկել Ֆրանսիայում»,- ասել է Պասկալ Մոնյեն:

Անդրադառալով վերջերս սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին’ նա ընդգծել է, որ անհնագստությամբ է հետևում զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում