Ադրբեջանը մեղադրում է Մեծ Բրիտանիային

Ադրբեջանը մեղադրում է Մեծ Բրիտանիային

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Մեծ Բրիտանիայի կառավարությանն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պոշտոնական Լոնդոնը դատապարտել էր Ադրբեջանին ընդդիմադիրների նկատմամաբ ցուցաբերած վերաբերմունքի համար:

Կարդացեք նաև՝ Լոնդոնը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

«Դա հանդիսանում է անկախ դատարանի ներքին գործերին միջամտություն և բացարձակապես անընդունելի ճնշում է: Այդ անձիք մեղադրվում են օրենքը խախտելու և հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու մեջ: Դատարանի որոշումը ոչ մի կապ չունի այդ մարդկանց քաղաքական գործունեության հետ, և ընդհանրապես Ադրբեջանում ոչ մեկին չեն դատապարտում իրենց քաղաքական գործունեության համար»,- ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին և ուշադրություն դարձնել սեփական երկրում մարդու իրավունքների խախտումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում