Թուրքական համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժինն այս տարի իր առաջին շրջանավարտները կունենա

Թուրքական համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժինն այս տարի իր առաջին շրջանավարտները կունենա

Թուրքիայի Էրջիյես համալսարանում 2010 թվականին հիմնված Հայոց լեզվի և գրականության բաժինն այս տարի 6 շրջանավարտ կունենա: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:Բաժնի ղեկավար Գյոքսել Թյուրքօզուն հայտնել է, որ 2010 թվականից հետո հետաքրքրությունը բաժնի վերաբերյալ մեծացել է, և դիմորդները շատացել են: Նա ընդգծել է հայերեն իմանալու կարևորությունը’նշելով, որ կան պատմության վերաբերյալ շատ հայալեզու աղբյուրներ, որոնք մեծ կարևորություն ունեն, սակայն լեզվին տիրապետող մասնագետների բացակայության պատճառով դրանք չեն ուսումնասիրվել:

Թյուրքօզուն նշել է նաև, որ այս բաժնի շրջանավարտները չեն ունենա աշխատանքի պակաս, քանի որ Թուրքական պատմագիտական ընկերությունում, արտաքին գործերի նախարարությունում, այլ նախարարություններում, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչություններում հայերեն իմացող մասնագետների պակաս կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում