Մահացել Է Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը

Մահացել Է Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը

91 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում մահացել Է Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ լեդի Մերի Սոումսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Ծննդյամբ Մերի Սպենսեր Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդունվել Է բրիտանական բանակի թիկունքային ստորաբաժանում, նա նաեւ աշխատել է «Կարմիր խաչում»:

Մերին ուղեկցել է հորը մի քանի ուղեւորությունների ժամանակ: Մասնավորապես, հոր հետ նա եղել Է 1945 թվականի Պոտսդամի խորհրդաժողովում, որտեղ հանդիպել Է ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենի եւ Խորրդային Միության ղեկավար Յոսիֆ Ստալինի հետ:

Նրա հանգուցյալ ամուսինը՝ Քրիստոֆեր Սոումսը, եղել Է Պահպանողական կուսակցության ականավոր գործիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում