Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերին:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Երկկողմ հանդիպման ընթացքում քննա րկվել է ադրբեջանա-շվեյցարական հարաբերությունների զարգացումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունները:Նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ավելի ընդլայնված հանդիպում, որին ներկա են եղել պատվիրակության անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում