«Գազպրոմը» հետաձգել Է Ուկրաինայի համար գազի կանխավճարի ռեժիմի սահմանումը

«Գազպրոմը» հետաձգել Է Ուկրաինայի համար գազի կանխավճարի ռեժիմի սահմանումը

«Գազպրոմն» Ուկրաինայից ստացել է գազի մատակարարումների դիմաց վճարի առաջին մասնաբաժինը, կանխավճարի ռեժիմը հետաձգվել Է մինչեւ հունիսի 9-ը. կանխավճարի ռեժիմի սահմանումը կախված կլինի 2,2 միլիարդ դոլարի պարտքի՝ լրիվ ծավալով մարումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: «Ուկրաինան վճարել Է գազի մատակարարումների առաջին մասնաբաժինը: Այսօր «Գազպրոմի» հաշվին ստացվեց 786 միլիոն դոլար: Մենք ողջունում ենք Ուկրաինայի կողմից պարտքի մարումն սկսելը եւ կանխավճարի ռեժիմը հետաձգում ենք մինչեւ հունիսի 9-ը: Կանխավճարի ռեժիմի սահմանումը կախված կլինի մինչեւ ապրիլի 1-ը մատակարարված 2,237 միլիարդ դոլարի ծավալով պարտքի ամբողջական մարումից, որի մի մասն այսօր վճարվեց, եւ ապրիլի ու մայիսի մատակարարումների դիմաց վճարումների առաջընթացից: Մայիսի դիմաց վճարը պետք Է կատարվի մինչեւ հունիսի 9-ը»,- ասել Է Միլլերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում