Ադրբեջանական գազանություններ` Տյումենում

Ադրբեջանական գազանություններ` Տյումենում

Ադրբեջանցիներն հավատարիմ են իրենց գազանություններին նաեւ Ռուսաստանում: Երիտասարդ ադրբեջանցիների ամբոխը հարձակվել եւ սպանել է վիրավորին, որին հասցրել էին հիվանդանոց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:Ըստ տեղեկատվության, դանակահարության վիրավորումով Տյումենի մարզային հիանդանոց են բերել 29-ամյա Աթաշ Գուրբանովին: Նրա մեջքին դանակ է եղել խրված: Բժիշկներն արել են ինչ, բայց երիտասարդը մահացել է: Այն ժամանակ, երբ բժշիկները պայքարել են փրկելու երիտասարդի կյանքը, ընդունարանում հավաքվել են նրա 20 հայրենակիցները: Տեղեկանալով իրենց ընկերոջ մահվան մասին, նրանք սկսել են ավերել ամեն ինչ, ջարդել լուսամուտների ապակիները, շուռ տալ կահույքն ու սարքավորումները:

Հիվանդանոցի ոստիկանական կետը օգնություն է կանչել: Մինչեւ ոստիկանների ժամանելը, հիվանդանոց եւս մեկ վիրավորի են բերել: Տեղեկանալով, որ 23-ամյա երիտասարդն իրենց ընկերոջ հետ վիճաբանության մասնակիցներից է, գազանացած ամբոխը նրան սկսել է ծեծի ենթարկել բժիշկների աչքի առաջ: Հետո նրանք վիրավորին հանել են հիվանդանոցի մուտք, դանակը խրել գանգի մեջ եւ մորթել: Երբ ոստիկանությունը տեղ է հասել, ինքնադատաստանի մասնակիցները հասցրել էին հեռանալ հիվանդանոցից: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել միայն մի քանի ադրբեջանցիների, որոնք հիվանդանոց էին հասել տեղի ունեցած գազանություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում