Թուրքիայում ալկոհոլի օգտագործման սահմանափակումներն ավելացվել են

Թուրքիայում ալկոհոլի օգտագործման սահմանափակումներն ավելացվել են

Թուրքիայում ալկոհոլի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնում հունիսի 11-ին, ավելացվել է ոգելից խմիչքների գովազդի արգելքը:Ինչպես հաղորդում են  թուրքական ԶԼՄ-ները, նոր օրենքի համաձայն մինչեւ հունիսի 11-ը Թուրքիայի տարածքում պետք է հանվեն ոգելից խմիչքներ գովազդող վահանակները, ցուցանակները եւ պաստառները: Նոր օրենքին չենթարկվողների համար 5-ից մինչեւ 200 հազար լիրա տուգանք է սահմանվել: Բացի այդ, Թուրքիայում ժամը 22:00-06:00-ն արգելվել է ոգելից խմիչքների մանրածախ առեւտուրը:

Թուրքիայում արգելվել է զբոսայգիներում, ափամերձ վայրերում, նստարաններին, փողոցներում, զբոսանքի վայրերում ալկոհոլ պարունակող խմիչքներ օգտագործել: Չի թույլատրվում խանութներում ոգելից խմիչքներ տեղադրել ցուցափեղկերին: Նոր օրենքի համաձայն, ոգելից խմիչքներ վաճառող խանութները կարող են գործել դպրոցներից, կրթական հաստատություններից եւ մզկիթներից նվազագույնը 100 մ հեռավորության վրա: Մինչեւ 18 տարեկաններին ոգելից խմիչքների վաճառքը կտրականապես արգելվում է: Թուրքիայում արգելվել է նաեւ հեռուստատեսությամբ եւ քաղաքային կինոթատրոններում ցուցա դրվող ֆիլմերում ոգելից խմիչքների օգտագործումը խրախուսող դրվագների ցուցադրումը: Թուրքիայում վաճառվող ոգելից խմիչքների տարաների վրա այսուհետեւ կփակցվի առողջությանը հասցվող վնասների մասին նախազգուշացնող գրություն, ինչպես դա արվում է ծխախոտի դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում