Արցախցիները նույնպես կսովորեն ՀՀ փաստաբանների դպրոցում

Արցախցիները  նույնպես  կսովորեն   ՀՀ  փաստաբանների  դպրոցում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Արցախի քաղաքացիների’ ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար տարբերակով ուսանելու հնարավորությունը:

ԼՂՀ արդարադատության նախարարը նշել է, որ Արցախում մեծանում է ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու ցանկությունը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նախկինում ունեցած պայմանավորվածությունները Արցախի իշխանությունների հետ, հայտնել է, որ այդ հարցը առաջիկայում կկարգավորվի և դրան կտրվի իրավական ձևակերպում, ինչի արդյունքում կսկսվի ընդունելությունը արցախցիների համար:

ԼՂՀ արդարադատության նախարարը ՀՀ փաստաբանների պալատին է նվիրել նկարիչ Ս. Թավադյանի «Արևային Շուշի» կտավը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում