Ռուս նախարարն Ադրբեջանին հրավիրել է անդամակցելու ՄՄ-ին և ԵՏՄ-ին

Ռուս նախարարն Ադրբեջանին հրավիրել է անդամակցելու ՄՄ-ին և ԵՏՄ-ին

Ինտեգրման բոլոր ձևերը քննարկելի և բաց են: Եվրասիական տնտեսական միություն կամ Մաքսային միություն Ադրբեջանի ինտեգրացիան կոնկրետ քննարկումների առարկա է’ ինտեգրման մյուս ձևերին հասարազոր: Այստեղ որևէ արգելք գոյություն չունի: Գտնում եմ, որ այդ համաձայնագրերին Ադրբեջանի մասնակցությունը տրամաբանական կլիներ: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ ազատ առևտրի ռեժիմից: «Բայց պետք է առաջ շարժվել: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն ազատ առևտրի շուկա է. այստեղ հաշվի են առնվում նաև ծառայությունների մատուցումը, ներդրումները, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն», – նշել է ռուս նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում