Մերկելն ու Գարիբաշվիլին խոսել են ռուս- վրացական հարաբերություններից

Մերկելն ու Գարիբաշվիլին խոսել են ռուս- վրացական հարաբերություններից

Վրաստանը կառուցողական և կանխատեսելի կառավարություն ունի, որը ցանկանում Է նորմալացնել հարաբերությունների հարևանների, և, հատկապես, Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա օնլայնը »-ին, հունիսի 2-ին, նշել Է հանրապետության կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին:Այս հայտարարությունը Վրաստանի վարչապետն արել Է Գերմանիայում՝ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Երկու տարի առաջ իշխանության գալուց հետո, մենք ձեռնարկել ենք կառուցողական քայլեր, որոնք արդյունք են տվել և հավաստել, որ Վրաստանը կառուցողական, կանխատեսելի և կայուն կառավարություն ունի, որը ցանկանում Է նորմալացնել հարաբերությունները հարևանների, և, հատկապես, Ռուսաստանի հետ»,-հայտարարել Է Իրակլի Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում