ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն առայժմ օրակարգում չԷ. Անգելա Մերկել

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն առայժմ օրակարգում չԷ. Անգելա Մերկել

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն այժմ օրակարգում չԷ: Այդ մասին, Բեռլինում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:Մերկելի կարծիքով՝ այդ թեման չի լինի նաեւ ՆԱՏՕ-ի՝ Ուելսի Քարդիֆ քաղաքում սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի օրակարգում:

Միեւնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավելել Է, որ «մենք տեսնում ենք այն առաջընթացը, որին ձգտում Է Վրաստանը»: Նա նշել Է նաեւ, որ նախկին խորհրդային հանրապետությունը մասնակցում Է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մի շարք գործողությունների ու միջոցառումների: Այդպիսով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովում պարզորոշ կարձանագրվի, որ «Վրաստանը լավ գործընկեր Է»,-հավելել Է Անգելա Մերկելը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում