Բակո Սահակյանը պարգևատրել է թշնամու ոտնձգությունը կասեցրած զինծառայողներին
03/06/2014 00:00
Նմանատիպ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ և տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:
Երկրի ղեկավարը «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների՝ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար:
Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր եւ անվտանգ պահելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում