ՌԴ դեսպանը Ադրբեջանում բնակվող ռուսներին կոչ է արել բարձր պաշտոններ զբաղեցնել
03/06/2014 12:21
Նմանատիպ
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը ադրբեջանաբնակ իր երիտասարդ հայրենակիցներին կոչ է արել ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը, որպեսզի հետագայում կարողանան զբաղեցնել կարեւոր պետական պաշտոններ:Դորոխինը հայտարարել է Ադրբեջանի ռուս երիտասարդության հետ հանդիպման ժամանակ :Դեսպանը նաեւ նշել է սփյուռքային կազմակերպություններում Ադրբեջանի ռուս երիտասարդության մասնակցության կարեւորությունը:
Դորոխինի խոսքով, ռուսական պետությունը արտասահմանում բնակվող հայրենակիցներին աջակցում է Պետական հանձնաժողովի միջոցով, որը ղեկավարում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Եզրափակիչ խոսքում Դորոխինը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ դեսպանատունն այսուհետեւ եւս շարունակելու է աջակցել Ադրբեջանում ռուսական սփյուռքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում