Անդրեն պարգևատրվել է «Հայրենիք և Հավատ» շքանշանով
03/06/2014 12:54
Նմանատիպ
ԼՂՀ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» (ԱԿԱՀՄ) երգիչ Անդրեին պարգևատրել է «Հայրենիք և Հավատ» շքանշանով:Երգիչն այս պարգևին արժանացել է ԱԿԱՀՄ ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանի կողմից’ հայ մշակույթը բարձր պահելու և երգարվեստում կատարած ազգանվեր աշխատանքի համար:
«Շոյված և հուզված եմ նման պարգևի արժանանալու համար: Շատ կցանկանայի այն կիսել հորեղբորս հետ… ես և իմ ընտանիքի մյուս անդամները հավատում և մինչ օրս հույսով սպասում ենք նրան…»,-ասում է երգիչը:
Տեղեկացնենք, որ Անդրեի հորեղբայրը’ Արկադիյ Հովնանյանը, ևս գտնվում է Արցախյան պատերազմի անհայտ կորածների ցուցակում
Հետևեք մեզ նաև Telegram-ում