ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը մինչև հուլիսի 1-ը կավարտվի. Տատյանա Վալովայան

ԵՏՄ-ին  Հայաստանի  անդամակցման  գործընթացը մինչև  հուլիսի 1-ը կավարտվի.  Տատյանա Վալովայան

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միացման գործընթացը մինչև հուլիսի 1-ը կավարտվի: ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝  Մոսկվայում  հրավիրված  ասուլիսին  նման  հայտարարություն  է արել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հիմնական ուղղությունների ու մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

«Հայաստանում  ստեղծված  է  շուկայական  լավ համակարգ, կառույց, իսկ  հայկական տնտեսությունը Մաքսային միության երկրների տնտեսությունների հետ փոխլրացվող է», – նկատել է նա:

Անդրադառնալով Ղրղզստանի անդամակցման  հեռանկարներին, Վալովայան  շեշտել է, թե այս երկրի  դեպքում լուծվելիք խնդիրների շրջանակն առավել լայն է:

«Ղրղըզստանն ունի Մաքսային միության հետ ընդհանուր սահման, ուստի շատ կարևոր է, որ այն  չդառնա ռիսկային գոտի  անօրինական ապրանքների ՄՄ ներմուծման համար»,-ընդգծել է նախարարը:

Ի դեպ, Վալովայան ԵՏՄ-ին միավորվման  թեկնածու  է  դիտարկել  նաև Տաջիկստանին:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում