Եվրահանձնաժողովն առաջարկել Է դադարեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը

Եվրահանձնաժողովն առաջարկել Է դադարեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը

Ռուսաստանը, կասկածի ենթարկելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) «Երրորդ Էներգափաթեթը», խարխլում Է այն հարցերի համաձայնեցման շուրջը տարեսկզբին ստեղծված ԵՄ-ՌԴ աշխատանքային խմբի հիմքը, որոնք կապված են ԵՄ-ի օրենսդրությանը «Հարավային հոսք» նախագծի համապատասխանության հիմնախնդիրների ամբողջության հետ: Հունիսի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողո վի ներկայացուցիչ Սաբինե Բերգերը: Ավելի վաղ Ռուսաստանը դատական քննություն Է սկսել ԱՀԿ-ում Եվրամիության Երրորդ Էներգափաթեթի շուրջը: Այդ փաստաթուղթը գազ արդյունահանող ընկերություններին թույլ չի տալիս լինել տարածաշրջանում գտնվող մայր գազատարների սեփականատերեր, ինչը լուրջ արգելքներ Է ստեղծում «Հարավային հոսքի» համար:

«Այս առնչությամբ Եվրահանձնաժողովն առաջարկում Է Էներգետիկական անվտանգության իր ռազմավարության շրջանակներում դադարեցնել «Հարավային հոսք» նախագիծը, նախքան այն լիովին կհամապատասխանեցվի ԵՄ-ի օրենսդրությանը: Եվ այդ նախագիծը պետք Է վերանայվի ԵՄ-ի Էներգետիկական անվտանգության լույսով»,- ասել Է Բերգերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Հարավային հոսքը» Սեւ ծովով Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ 63 միլիարդ խորանարդ մետր կարողությամբ գազատարի կառուցման վերաբերյալ «Գազպրոմի» գլոբալ ենթակառուցվածքային նախագիծն Է՝ բնական գազի արտահանման ուղեգծերի դիվերսիֆիկացման եւ տարանցիկ ռիսկերի բացառման նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում